211652_close_icon
views-count3287 դիտում article-date 21:40 06-09-2017

Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն պարգևատրվել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով

ՀՀ մայրաքաղաք Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգի միջև սերտ համագործակցության և փոխադարձ կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին պարգևատրել է «Արգիշտի առաջին» հուշամեդալով: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` Գեորգի Պոլտավչենկոն նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է երկու քաղաքների անշահախնդիր բարեկամության, որը նաև պարտավորեցնում է ավելի ամրապնդել ու ընդլայնել երկուստեք փոխշահավետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր