211652_close_icon
views-count3576 դիտում article-date 12:59 04-09-2017

Սիրիայի դեմոկրատական ուժերն ազատագրել են Ռաքքայի հին հատվածը ԻՊ ահաբեկիչներից

Սիրիայի դեմոկրատական ուժերի ստորաբաժանումները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից հետ են խլել ԻՊ-ի «մայրաքաղաք» Ռաքքայի հին թաղամասը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, հայտնել է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիոն ուժերի հատուկ ներկայացուցիչ Բրեթթ Մաքթերքը։ «Վերջին 48 ժամվա ընթացքում ուժերն ավարտել են հին Ռաքքան և տարհանել են հազարավոր բնակիչների»,-Twitter-ի իր ջում գրել է նա։ Հիշեցնենք, որ առաջիկա ժամերի ընթացքում Սիրիայի բանակային ուժերը փորձելու են ընդհուպ մոտենալ ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Դեյր ազ-Զոր քաղաքին։

Նմանատիպ նյութեր