211652_close_icon
views-count6784 դիտում article-date 11:09 03-09-2017

Լոս Անջելեսում 500 հրշեջ-փրկարարներ պայքարում են անտառային հրդեհների դեմ

Լոս Անջելեսի հյուսիսում անտառային հրդեհների հետևանքով 700 տների բնակիչներ են տարհանվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի տեղեկություններով՝ հրդեհի դեմ պայքարում են ավելի քան 500 հրշեջ-փրկարարներ: Նշվում է, որ հրդեհի տարածքը կազմում է 3,5 հազար հեկտար: Այս պահին հայտնի է Տունայում 1, իսկ Պոնդերոզայում՝ 30 հրդեհված առանձնատան մասին: Մասամբ փակվել է 210 Freeway մայրուղին:

Նմանատիպ նյութեր