211652_close_icon
views-count8108 դիտում article-date 16:10 02-09-2017

Ռուսաստանում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել. օդաչուն և ֆոտոլրագրողը զոհվել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի մերձմոսկովյան Բալաշիխ շրջանում անցկացվա ավիաշոուի ժամանակ Ан-2 ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնում է Interfax-ը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ օդաչուն և ինքնաթիռում գտնվող ֆոտոլրագրողը զոհվել են։ Աղբյուրի խոսքով՝ թռիչքի ժամանակ օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումը և ցածր բարձրությունից թևով հարվածել գետնին։ Անկումից հետո ինքնաթիռը մի քանի մասի է բաժանվել, ինչից հետո էլ հրդեհվել է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր