211652_close_icon
views-count32471 դիտում article-date 11:57 02-09-2017

Կոտայքի մարզում 43-ամյա վարորդը «07»-ով տապալել է ճանապարհի ցուցանակը, այնուհետև բախվել բետոնե արգելապատնեշին. ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Արմեն Բադալյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՏT 832 համարանիշի ավտոմեքենայով Լուսակերտ-Գյումուշ ավտոճանապարհի Լուսակերտի վարչական տարածքում, Այգեգործական փողոցում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորները՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Ռոզա Պետրոսյանն ու 26-ամյա Վազգանուշ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և մինչ շտապօգնության ժամանումը, տեղում օգնություն են ցուցաբերել։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկան Կարեն Ասատրյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նաիրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սուրեն Աբրահամյանի գլխավորությամբ։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը և վիրավորները ընտանիքի անդամներ են, իսկ մինչև բետոնե արգելապատնեշին բախվելը, մքենան բախվել է ճանապարհի երթևեկությունը կարգավորող ցուցանակին՝ տապալելով այն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր