211652_close_icon
views-count5060 դիտում article-date 20:28 01-09-2017

Հյուսիսային Կորեան հեռակա կարգով մահվան է դատապարտել 2 լրագրողի՝ քննադատական գրախոսությունների համար

Հյուսիսային Կորեայի դատարանը Հարավային Կորեայի 2 լրագրողի հեռակա կարգով դատապարտել է մահվան: Լրագրողներին մեղադրել են «Գաղտնի Հյուսիսային Կորեան» անգլերեն հրատարակված գրքի համար գրած գրախոսությունների պատճառով: Գրախոսություններում մեջբերումներ են արվել այդ գրքից: Հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-northkorea-southkorea-media-threat/north-korea-sentences-south-korean-reporters-to-death-over-review-of-book-about-country-idUSKCN1BB2J0]Reuters[/url] գործակալությունը: Հարավկորեական «Դոնա Իլբո» և «Չոսոն Իլբո» թերթերում տպագրվել են Դենիել Թոդորի և Ջեյմս Փիրսոնի «Գաղտնի Հյուսիսային Կորեան» գրքի գրախոսություններ: Գիրքը գրվել է երկրից փախած հյուսիսկորեացիների հետ հարցազրույցների հիման վրա և ցույց է տալիս այդ պետության կյանքը, բարքերը: Նշվում է, որ Հս. Կորեայում արդեն ազատության նշաններ են առկա: Մեղադրանքում նշված է, որ գրքի գրախոսությունները տպած թերթերը վիրավորել են հյուսիսկորեացիների արժանապատվությունը՝ «կեղտոտ և ինտրիգային գրքից մեջբերումներով»: Մահվան դատապարտվածները զրկվել են նաև բողոքարկման իրավունքից: Ինչպես նշվում է դատավճռում՝ պատիժն «անհապաղ կիրականացվի ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում»:

Նմանատիպ նյութեր