211652_close_icon
views-count110971 դիտում article-date 14:46 01-09-2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հետիոտնը իր մեղքով հայտնվում է ավտոմեքենայի տակ, նրան առաջինը օգնության են հասնում ոստիկանները.

Ճանապարհային Ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է հետիոտներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, այն է՝ հետիոտնի համար չնախատեսված վայրերով փողոցը չանցնեն, ինչը, առաջին հերթին, բխում է հենց հետիոտնի շահերից, սակայն, ինչպես ժողովուրդն է ասում, «կուժ, քեզ եմ ասում, կուլա, դու լսիր»։ Դա կարելի է վերագրել որոշ վայ-հետիոտներին։ [color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ օգոստոսի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով, երբ կին հետիոտնը ինքնավստահ, ասես երկնքից իջած լինի, անցնում է չթույլատրելի հատվածով և վրաերթի ենթարկվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմում, իսկ հետիոտնին առաջինը օգնության են հասնում նշված հատվածում ծառայություն կատարող Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապակային ծառայության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ովքեր մինչ շտապօգնության ժամանումը, անհրաժեշտ, այդ թվում՝ հոգեբանական օգնություն են ցուցաբերում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր