211652_close_icon
views-count8062 դիտում article-date 22:16 31-08-2017

Տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը

Այսօր՝ գոստոսի 31-ին, տեղի է ունեցել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը կից գործող հասարակական խորհրդի առաջին նիստը: Ծառայությունը մի քանի կարևոր նախաձեռնություններ է իրականացնում, որոնց ընթացքը ներկայացվել է նաև հասարակական խորհրդի անդամներին: Ծառայության պետ Իշխան Կարապետյանը կարևորել է խորհրդի անդամների մասնակցությունն ու աջակցությունն այդ ծրագրերի իրագործման հարցում, համոզմունք հայտնել, որ առանց հանրային վերահսկողության ու համատեղ ջանքերի հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի, որակական փոփոխություն արձանագրել այս ոլորտում: Հատկապես, որ փոփոխությունները վերաբերում են հասարակության լայն շերտերի, և իրազեկման-տեղեկացման ծավալուն աշխատանքների անհրաժեշտություն կա: Քննարկման թեմաներից էր միս և հաց-հացամթերք տեղափոխող մեքենաների համար սեպտեմբերի մեկից փուլային տաբերակով սանիտարական անձնագրեր ձեռք բերելու նորմը: Ծառայության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, լսել խորհրդի անդամների հարցադրումներն ու առաջարկները, պարզաբանումներ տվել գործընթացի վերաբերյալ: Հաջորդ հարցը, որին օրակարգի շրջանակներում անդրադարձել է հասարակական խորհուրդը, սպանդանոցային պարտադիր մորթի կիրառման անցնելու որոշումն էր: Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը ներկայացրել է Ծառայության կողմից կատարված վերլուծություններն ու սպանդանոցների կարողությունների զարգացման՝ վերջերս մշակված ծրագիրը, ինչպես նաև մատնացույց արել որոշ խնդիրների վրա, որոնք դեռ լուծման կարիք ունեն: Ներկայացվել են նաև «Վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգի» (HACCP-ի) ներդրման ոլորտներն ու ժամանակացույցը, ՍԱՊԾ բազայում սննդի շղթայի օպերատորների հաշվառման ընթացքն ու այդ ուղղությամբ համատեղ կատարվելիք քայլերը: Այս համատեքստում կարևորվել են հանրային իրազեկման աշխատանքները և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերվել՝ հաշվի առնելով, որ Ծառայությունն առաջիկա օրերից սկսած՝ տեղեկատվական արշավներ է իրականացելու Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ու հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր