211652_close_icon
views-count57286 դիտում article-date 20:28 31-08-2017

Արտակարգ դեպք «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ. քաղաքացիները կանխել են Mercedes-ում առաջացած հրդեհի տարածումն, իսկ հետո մարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 18 MM 100 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քաղաքացիները իրենց ուժերով կարողացել են կանխել՝ նախ կրակի տարածումը, իսկ հետո մարել կրակը: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 57-ամյա Հրանտ Մուսոյանին և կրակի հետևանքով մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներր չկան: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր