8046 դիտում
21:01 31-05-2014
«Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «գոլդ» համարանիշներով Mercedes-ներն ու Лада-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ, 35-ամյա Սալվի Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի 71 UN 111 համարանիշի և Կոտայքի մարզի բնակիչներ, 27-ամյա Վահան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի 85 VV 008 համարանիշի և 40-ամյա Արսեն Ավդալյանի վարած ВАЗ 2170 մակնիշի 49 PS 444 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+