211652_close_icon
views-count8207 դիտում article-date 18:03 29-08-2017

Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ից «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսում է խաղողի վաղահաս սորտերի բերքի մթերումների գործընթացը: Մթերման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզի Պարույր Սևակ, Արմաշ, Երասխ և Սուրենավան համայնքների խաղողի վաղահաս սորտեր մշակող տնտեսությունները կարող են սկսել «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի հետ խաղողի գնման պայմանագրերի կնքումը: Արարատի մարզի նշված համայնքների խաղողագործների համար մթերումները կիրականացվեն Մրգավանի մթերման կետում, իսկ Արմավիրի խաղողագործների համար ` Արմավիրի մթերման կետում: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր