211652_close_icon
views-count5065 դիտում article-date 16:37 29-08-2017

Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին (97 կգ) և Լևան Բերիանիձեին (125 կգ): Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին ոգևորիչ պահեր պարգևելու համար. «1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը: Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Նմանատիպ նյութեր