211652_close_icon
views-count12559 դիտում article-date 22:58 27-06-2018

Հրաչյա Ռոստոմյանն ԱԻՆ աշխատակազմին ներկայացրել է փրկարար ծառայության նորանշանակ տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած ընդլայնված աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանն անձնակազմին է ներկայացրել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Արտակ Նահապետյանը նախկինում ղեկավարել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Քաղաքացիական պաշտպանության վարչությունը: Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Երևան քաղաքի փրկարարական վարչության նորանշանակ պետ Առնոլդ Հարությունյանին, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների Կոտայքի պահպանության բաժնի պետ: ԱԻ նախարարը բեղմնավոր աշխատանք է մաղթել նորանշանակ պաշտոնյաներին՝ նախանշելով իրենց առջև դրված խնդիրները, և հույս հայտնել, որ դրանք կարճ ժամկետում լիարժեք լուծումներ կստանան: «Ձեր ուսերին այսօր մեծ պատասխանատվություն է դրված, հաշվի առնելով ձեր անցած ուղին և ունեցած փորձը՝ վստահ եմ, որ պատվով և հաջողությամբ կիրականացնեք ծառայությունը»,- եզրափակել է նախարար Ռոստոմյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր