211652_close_icon
views-count32710 դիտում article-date 10:04 29-08-2017

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. ԱԺ պատգամավոր՝ «Ծաղիկ Ռուբո» մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց բախվել են ВАЗ 21102-ը, BMW-ն, Mercedes-ը ու Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում՝ «Ծաղիկ Ռուբո» մականվամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, բախվել են 43-ամյա Վահագն Աբրահամյանի վարած ВАЗ 21102 մակնիշի B 445 CX 152 ռուսական համարանիշի, 24-ամյա Դավիթ Փարվանյանի վարած BMW մակնիշի 82 GC 888 համարանիշի, 26-ամյա Գևորգ Պեշտմաջյանի վարած Mercedes մակնիշի 34 CL 694 համարանիշի և 35-ամյա Մուշեղ Գասպարյանի վարած Opel մակնիշի 34 QS 988 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Վրեժ Ջուլհակյանը: Փաստի առթիվ Հ. Մանուչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր