211652_close_icon
views-count5569 դիտում article-date 17:16 28-08-2017

Ազգային ժողովի վերահսկողական գործառույթին վերաբերող հարցերն ԱՀ եւ ՀՀ խորհրդարանականների քննարկման օրակարգում

Օգոստոսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը: Ողջունելով ՀՀ ԱԺ գործընկերներին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանձնաժողովների համատեղ աշխատանքները միջխորհրդարանական համագործակցության կարեւորագույն բաղադրիչներն են, որոնց շնորհիվ օրենսդրական փորձի փոխանակումը կատարվում է արդյունավետ եղանակով: Գագիկ Մինասյանն ընդգծել է, որ երկու խորհրդարանների կողմից պայմանավորվածության համաձայն իրենք Ստեփանակերտում են՝ Արցախի ԱԺ գործընկերների հետ քննարկելու խորհրդարանի վերահսկողական գործառույթի իրականացման մեխանիզմների ու հանրային ֆինանսների կառավարման վերաբերյալերկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները: Զրուցակիցների կողմից կարեւորվել եննաեւ այս ոլորտում ՀՀ խորհրդարանական խողովակների միջոցով միջազգային փորձին Արցախի օրենսդիրներին հաղորդակից դարձնելու նախաձեռնությունները: Այնուհետեւ հանդիպումը ընդլայնված կազմով շարունակվել է Ազգային ժողովի փոքր դահլիճում՝ ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային մշտական հանձնաժողովի անդամների ու պատգամավորների մասնակցությամբ: Հայկական երկու պետությունների խորհրդարանականների համատեղ քննարկման օրակարգում էին հետօրենսդրական վերահսկողությանը, բյուջետայինգրասենյակին, հաշվեքննիչ պալատին ու ծրագրային բյուջետավորմանն առնչվող հարցերը:

Նմանատիպ նյութեր