211652_close_icon
views-count3707 դիտում article-date 19:33 27-08-2017

Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։ «Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Նշվում է, որ Մակրոնի վարկանիշն ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներ Ֆրանսուա Օլանդինն ու Նիկոլա Սարկոզիինը։

Նմանատիպ նյութեր