211652_close_icon
views-count14804 դիտում article-date 18:45 26-08-2017

Կոմիտասի թանգարանում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի 7-րդ հանդիպումը. մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորներին

Այսօր՝ օգոստոսի 26-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորներին, այնուհետև կսովորեն մի քանի օրոր: Հանդիպումը կվարի Նայիրի Խաչատուրեանը: «Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակից դարձնելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց: Հիշեցնենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի այս կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն հնգյակում:

Նմանատիպ նյութեր