211652_close_icon
views-count3048 դիտում article-date 13:10 25-08-2017

Ռուսաստանը փորձում է տարբեր հնարքներով նվազեցնել ՆԱՏՕ-ի դիտորդների քանակը «Զապադ 2017»-ին. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ասել է, որ Ռուսաստանը ու Բելառուսը չեն պահպանել միջազգային պարտավորությունների կատարման թափանցիկությունը՝ Բելառուսում մյուս ամիս սպասվող համատեղ զորավարժությունների կապակցությամբ։ Հաղորդում է [url=https://www.rferl.org/a/nato-chief-stoltenberg-says-russia-allowing-too-few-observers-belarus-war-games-zapad/28695964.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: «Ասոշիեյթիդ Փրես»-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը փորձում է տարբեր հնարքներ օգտագործել՝ հնարավորինս նվազեցնելու ՆԱՏՕ-ի դիտորդների քանակը նշված զորավարժություններին։ Համատեղ ռուս-բելառուսական զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին և կշարունակվեն վեց օր: «Զապադ 2017»-ին մասնակցելու է շուրջ 12 հազար զինծառայող։ Զորավարժությունները ծավալվելու են միաժամանակ թե՛ Բելառուսի, թե՛ Ռուսաստանի տարածքներում: Միայն Բելառուսի տարածքում զորավարժություններին կմասնակցի 7 հազար բելառուս և ավելի քան 3 հազար ռուս զինծառայողներ: Ռուս-բելառուսական համատեղ ռազմավարական զորավարժություններում ներգրավված է լինելու նաև 680 միավոր զրահատեխնիկա:

Նմանատիպ նյութեր