211652_close_icon
views-count4666 դիտում article-date 21:20 23-08-2017

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 40 մարդ է վիրավորվել

Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Օսնաբրյուկ քաղաքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով 44 մարդ վիրավորվել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` միջադեպը տեղի է ունեցել Բոմտեի թաղամասում: Ոստիկանության տվյալներով `ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը տեխնիկական անսարքության պատճառով: Արդյունքում 50 ուղևորներով ավտոբուսը շրջվել է: Ավտոբուսում եղել են հիմնականում Ռումինիայի քաղաքացիներ: Միջադեպի հետևանքով վեց մարդ ստացել է մարմնական լուրջ վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր