211652_close_icon
views-count2688 դիտում article-date 18:46 23-08-2017

Շարունակվում են ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա ավարտական միջոցառումների շրջանակներում ՌՈՒՀ-երի շրջանավարտներն օգոստոսի 23-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ հերոսացած հայորդիների հիշատակին: Նույն օրը նրանք եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ինչպես նաև հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Ավարտական միջոցառումների շրջանակներում օգոստոսի 23-ի երեկոյան ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները «Գաֆեսճյան» քանդակների պուրակում («Կասկադ» համալիր) կմասնակցեն «Ռեինկարնացիա» խմբի համերգին: Օգոստոսի 24-ին ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները կհյուրընկալվեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր