211652_close_icon
views-count2638 դիտում article-date 16:34 23-08-2017

Ռուսաստանը միտումնավոր կերպով Արևմուտքի հետ առճակատման գիծ է կառուցում. Գերմանիայի նախագահ

Ռուսական իշխանությունները դիտավորյալ փորձում են առճակատում ստեղծել ողջ արևմտյան աշխարհի հետ։ Նման կարծիք է այսօր հայտնել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Էստոնիայի Գիտությունների ազգային ակադեմիայում «Էստոնիայի և Գերմանիայի միջև ընդհանուր ապագայի և պատմական կապերի մասին» դասախոսությունը կարդալիս։ Deutche Welle-ի փոխանցմամբ՝ Շտայնմայերը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Գերմանիայի համար կարևոր է Ռուսաստանի հետ նոր թշնամանք չստեղծելը։ «Չպետք է պատմությունը դառնա ռազմաճակատի նոր գիծ, մենք պետք է կանխենք այն զենքի վերածվելու վտանգը։ Այդուհանդերձ, ռուսական իշխանությունները փորձում են Արևմուտքի հետ առճակատում ստեղծել, մենք, ընդհակառակը, չենք ձգտում իրավիճակ սրացման»,-հավելել է նա։

Նմանատիպ նյութեր