211652_close_icon
views-count29263 դիտում article-date 23:19 22-08-2017

Արցախի Հանրապետության Հադրութի բնակչությունը առանձնակի ջերմությամբ ընդունեց ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորած Երկրապահ ուխտագնացներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հադրութի տարածքի բնակչությունն առանձնակի ջերմությամբ ընդունեց ԵԿՄ վարչության նախագահի գլխավորած երկրապահ ուխտագնացներին: 1989-ին հենց Հադրութի Էդիլվա ձորակում են տեղակայվել Մանվել Գրիգորյանի ղեկավարած երկրապահ ջոկատները: Այս ձորակի բոլոր գյուղերի բնակիչներին անուն առ անուն ճանաչում է զորավարը: Հադրութցիները հավաստիացնում էին, որ ամուր կանգնած են իրենց հողում, եւ ոչ մի թուրք ազերի չի կարող սպառնալ հայկական Արցախի տարածքներին կամ ինքնիշխանությանը: Հադրութցիները միաբերան պնդում էին, որ այս շրջանն անհնար էր պաշտպանել առանց Մ. Գրիգորյանի: Հադրութի վարչակազմի ղեկավար Վալերի Գեւորգյանն էլ ընդգծեց, որ Մ. Գրիգորյանն ու Երկրապահը մշտապես եղել են արցախցու, հադրութցու կողքին՝ թե՛ 1989-94-ի պատերազմում, թե՛ ապրիլյանի օրերին, թե՛ միշտ: Երկրապահները եղան Հադրութի բոլոր շեներում, բոլոր հուշարձանների մոտ: Յուրաքանչյուր վայրում Մ. Գրիգորյանը մի հիշողություն էր պատմում պատերազմական օրերից: Այդ դաժան օրերը հիշատակում էին նաեւ հադրութցիները՝ եւս անգամ կրկնելով՝ Մանվելի զորքն, որ էստեղ ա, մեզ ոչ մի թուրք էլ չի վախեցնի: Հիմնական միջոցառման ժամանակ էլ Մ. Գրիգորյանը հետեւյալ ելույթն ունեցավ. -Ողջո՛ւյն հարգելի ներկաներ՝ երկրապահներ, մայրեր, քույրեր. Ջերմագին երկրապահական ողջո՛ւյն Արցախ աշխարհին, Հադրութի վարչական շրջանին, Էդիլլու ձորակի բնակչությանը։ Բոլորս ենք հիշում 1992-ի դաժան օգոստոսյան օրերը, որ Հադրութի համար ճակատագրական էին. ադրբեջանական բանակը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Հադրութի ուղղությամբ: Ժամանակները ծանր էին, ունեցանք բազում զոհեր, սակայն Հադրութը չծնկեց թշնամու առաջ. հակառակորդին տալով արժանի հարված` հայ քաջորդիները կարողացան Արցախի հարավային դարպասը պահել անառիկ: Այդ հաղթանակը կայացավ աշխարհասփյուռ երկրապահ հայ ազգի ջանքերով՝ հադրութցու, շուշեցու, էջմիածնեցու, երեւանցու, ստեփանակերտցու, ստեփանավանցու, գյումրեցու, տավուշցու, սփյուռքահայի՝ բոլորիս։ Հադրութն ինձ համար հատկապես հոգեհարազատ տարածք է, քանի որ, զինվորագրվելով Արցախյան ազատամարտին, դեռ 1988-ից , էջմիածնեցի կամավորականների հետ տեղակայվել ենք Հադրութի Էդիլվա ձորակում, Արցախի տարածքի առաջին գյուղը, որ ազատագրել ենք, եղել է Հադրութի Հողերը: Հադրութցին վստահել եւ գնահատել գիտե. այդ պատճառով էլ դեռ ընթացող պատերազմի ժամանակ այս ժողովուրդն ինձ ընտրեց Արցախի ԱԺ պատգամավոր Հադրութի տարածքից՝ Էդիլվա ձորակից: Ես խոնարհվում եմ հերոսներ ծնած հադրութցի հերոս մայրերի առաջ: Խորին հարգանք եմ արտահայտում բոլոր այն հադրութցի քաջերի նկատմամբ, ովքեր արիաբար մարտնչեցին թուրք ազերու պարտադրած պատերազմում, ովքեր կյանքը տվեցին, առողջությունը տվեցին այս ազատամարտում: Կարող եմ հարյուրավոր հերոս հադրութցիների անուններ հիշատակել: Վստահեցնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, որ Հադրութին` մեր պատմական Դիզակ աշխարհին սպառնացող ցանկացած վտանգի դեպքում հազարներով կհայտնվենք առաջնագծում: Երկրապահն իր երդմանը հավատարիմ է, ինչի անառարկելի ապացույցն էր նախորդ տարվա ապրիլյան պատերազմը: Հայ ազգի միասնությունն այս անգամ էլ հարկադրեց թուրք-ազերուն հրաժարվել իր նվաճողական նենգ ծրագրերից: Այդպես է լինելու միշտ, հայկական տարածքների նկատմամբ ամեն մի ոտնձգություն խստորեն պատժվելու է: Փա´ռք աշխարհասփյուռ հայ ազգին: Փա´ռք Հայաստանի Հանրապետությանն ու հայկական Արցախ պետությանը: Փա´ռք Հադրութին եւ հադրութցուն: Հադրութցիները հպարտությամբ հայտարարում էին, որ Մ. Գրիգորյանը Հադրութի պատվավոր քաղաքացի է՝ կրկնելով շարունակ, որ ամբողջ Հադրութը գեներալի օջախն է: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 481+
481+

Նմանատիպ նյութեր