211652_close_icon
views-count6498 դիտում article-date 09:20 22-08-2017

Իբր դրսում գտնվողների հոգսերը շատ ենք կարողանում հոգալ. Ֆիննախը մերժել է բանտախցերը վերանորոգելու ֆիննասավորումը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ: «Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,-,մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր