211652_close_icon
views-count2733 դիտում article-date 19:50 21-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 18-ից 21-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 21-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 25 դեպքից բացահայտվել է 24-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք: Բացահայտվել է գողության 24, խարդախության 10, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու և ապօրինի ծառահատման 1-ական, խուլիգանության և կաշառակերության 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1, կողոպուտի և գողության 2-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 48-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր