211652_close_icon
views-count5346 դիտում article-date 14:26 21-08-2017

Կարեն Մովսիսյանը՝ շախմատի վետերանների Եվրոպայի չեմպիոն

Իսպանիայի Սաբադել քաղաքում ավարտվել է շախմատի վետերանների Եվրոպայի առաջնությունը: 50-ից բարձր տարիքային խմբի մրցաշարի հաղթող է դարձել Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանը: Հայաստանցի գրոսմայստերն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Կես միավորով նրան զիջել են ռուսաստանցի շախմատիստներ Եվգենի Կալեգինը եւ Գենադի Տունիկը: Մրցաշարին (9 տուր) մասնակցել է 51 շախմատիստ:

Նմանատիպ նյութեր