211652_close_icon
views-count21834 դիտում article-date 13:13 21-08-2017

Կյանքի 79-րդ տարում մահացել է արձակագիր և դրամատուրգ Պերճ Զեյթունցյանը

Այսօր՝ օգոստոսի 21-ին, կյանքից հեռացել է դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Պերճ Արմենակի Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948 թվականին հայրենադարձել է։ Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: 1989-ին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։ Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։

Նմանատիպ նյութեր