211652_close_icon
views-count46852 դիտում article-date 10:50 20-08-2017

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Ստեփան Շահումյանը Lexus-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել Դեբեդ գետում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Բագրատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Ստեփան Շահումյանը իր վարած Lexus մակնիշի 11 ՕD 717 համարանիշի ավտոմեքենայով կորցրել է ղեկի կառավարումը, հարվածել ճամփեզրի ծառին և գլխվայր հայտնվել Դեբեդ գետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օգնել են դուրս գալ մեքենայից: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Սերգեյ Մարտիրոսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահագն Մոսինյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննիչ Դավիթ Մելիքսեթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի թիվ 040 հրշեջ-փրկարարական ջոկատը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր