211652_close_icon
views-count45515 դիտում article-date 20:32 18-08-2017

Արմավիրի մարզում բախվել են ռուսական համարանիշներով КамАЗ-ն ու 01-ը. 01-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Արդոն քաղաքի բնակիչ, 32-ամյա Սոսլան Կարպուսովի վարած КамАЗ մակնիշի C 160 BE 15 համարանիշի և Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 23-ամյա Օնիկ Վարդանյանի վարած ВАЗ 2101 մակնիշի 35 ԼF 558 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 01-ի վարորդ Օ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով КамАЗ-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր