211652_close_icon
views-count3619 դիտում article-date 20:17 18-08-2017

Բեռլինում հրաժարվել են Բրանդենբուրգյան դարպասները լուսավորել իսպանական դրոշի գույներով

Գերմանական մայրաքաղաքի մամուլի և տեղեկատվության հարցերով գերատեսչությանը հայտարարել է, որ Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասները չեն լուսավորվի իսպանական դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության Իսպանիայի հետ: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` գերատեսչությունից չեն մանրամասնել, թե ինչու են նման որոշում կայացրել: Նշենք, որ Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Գերմանիայի 13 քաղաքացի ևս տուժել է Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ:

Նմանատիպ նյութեր