Բեռլինում ավտոմեքենան հարվածել է Բրանդենբուրգյան դարպասներին
                        Բեռլինում մեծ արագությամբ սլացող ավտոմեքենան հարվածել է քաղաքի խորհրդանիշի՝ Բրանդենբուրգյան դարպասների սյուներից մեկին, վարորդը մահացել է։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է Բեռլինի ոստիկանությունը։
«Նախնական տվյալներով՝ ուրիշ տուժողներ չկան»,- նշել են իրավապահ մարմիններում։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի, կեսգիշերին մոտ։ Պատահածի հանգամանքները պարզվում են։
Թե որքանով են վնասվել դարպասները՝ առայժմ չի տեղեկացվում։