211652_close_icon
views-count19049 դիտում article-date 20:55 17-08-2017

«25 տարի անց». «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ֆրանսաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա հանդիպում ֆրանսաբնակ կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ահարոնյանի հետ: Հանդիպումը կրում է «25 տարի անց» խորագիրը: Կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ահարոնյանը ծնվել է 1962թ. Երևանում։ 1986թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային և կոմպոզիտորական բաժինները (Էդուարդ Բաղդասարյանի, այնուհետև Տիգրան Մանսուրյանի դասարաններ)։ 1993թ. հաստատվել է Փարիզում և 2002 թվականից Փարիզի Դարյուս Միյոի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր է։ Արթուր Ահարոնյանը Հայաստանի կոմպոզիտորների միության և Ֆրանսիացի հեղինակների և կոմպոզիտորների միության (SACEM) անդամ է։ Որպես դաշնակահար ելույթներով հանդես է եկել Ռուսաստանում, Եվրոպայի բազմաթիվ երկրներում, Կանադայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա ստեղծագործությանը բնորոշ է բազմաժանրությունը։ Ստեղծագործական ցանկը ընդգրկում է դաշնամուրային գողտրիկ պիեսներից և գործիքային տարբեր կազմի ստեղծագործություններից մինչև սիմֆոնիկ և կոնցերտային մեծ կտավի ստեղծագործություններ։ Մուտքն ազատ է: Հեռ. +374 10 580105 [b]Հարգանքներով՝ «Նարեկացի» արվեստի միություն Լրատվության և PR բաժին[/b]

Նմանատիպ նյութեր