211652_close_icon
views-count6956 դիտում article-date 17:08 17-08-2017

Դատապարտյալներին հանրային աշխատանքներին ներգրավելու կարգ է սահմանվել

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը սահմանել է հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները: Ըստ այդմ, կկարգավորվի դատապարտյալների` հանրային աշխատանքներին ներգրավման գործընթացը, գործընթացի կազմակերպմանը մասնակցելու իրավասու մարմիններին և անձանց ներգրավման կարգը և ժամկետները ու հանրային աշխատանքների ներգրավման հետ կապված այլ հարաբերությունները: Որոշմամբ կարգավորվում է նաև պրոբացիայի ծառայության տարածքային մարմին դատապարտյալների ներկայանալու կարգը և ժամկետները, հանրային աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ աշխատավայրերի ապահովման նպատակով համագործակցությունը համապատասխան մարմինների հետ, հանրային աշխատանքների վայրերի և բնույթի ընտրության, դատապարտյալի կողմից` պատժի կրման մասին տեղեկատվության կան պարզաբանման ստացման նպատակով պրոբացիայի ծառայողի այցերը համապատասխան աշխատավայր և այլն:

Նմանատիպ նյութեր