211652_close_icon
views-count3466 դիտում article-date 16:23 16-08-2017

Բրիտանիայի վարչապետը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի դիրքորոշումը Վիրջինիայի դեպքերի առնչությամբ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հավասար մեղավորություն չի տեսնում ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլլ քաղաքում ուլտրաաջերի ու նրանց հակառակորդների միջև բախումներում, հաղորդում է Reuters-ը։ Այսպիսով, բրիտանացի վարչապետը չի կիսում այդ հարցում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, ով հայտարարել էր, որ կոնֆլիկտի բոլոր կողմերն էլ մեղավոր են և պետք է հավասար պատիժ ստանան։ «Ես գտնում եմ, որ իշխանության ներկայացուցիչներին անհրաժեշտ է առաջին հերթին քննադատել ուլտրաաջերի հայացքները»,-ասել է Մեյը։

Նմանատիպ նյութեր