ԱՄՆ֊ի Վիրջինիա նահանգում հրազգություն է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է 2 մարդ։ Այս մասին գրում է The Huffington Post֊ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 25֊ի գիշերը՝ ԱՄՆ֊ի Նորֆոլկ քաղաքում գտնվող ռազմածովային ուժերի բազայի մոտակայքում։ Նախնական տվյալների համաձայն, զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ 1 նավաստի։
Ներկայումս պարզվում են միջադեպի բոլոր հանգամանքները։