211652_close_icon
views-count29648 դիտում article-date 15:33 14-08-2017

Արցախում հակառակորդի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել

Օգոստոսի 14-ին ժամը 11:00-ի սահմաններում ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արման Սամվելի Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր