29607 դիտում
09:00 12-05-2016
Արցախում հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊՆ
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մայիսի 11-ին` ժամը 20:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Արմեն Հրայրի Մարտիրոսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:
Նմանատիպ նյութեր
37318 դիտում
09:58 23-01-2017
Հակառակորդի արձակած կրակոցից 22-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել. ԼՂՀ ՊԲ
24887 դիտում
11:16 01-06-2019
Արցախում հակառակորդի արձակած կրակոցից 19–ամյա զինծառայող է զոհվել
55883 դիտում
09:46 08-02-2018
Հակառակորդի արձակած կրակոցից 20-ամյա զինծառայող է զոհվել