211652_close_icon
views-count3114 դիտում article-date 17:18 12-08-2017

Իրաքցի քրդերն անկախության հանրաքվեի ժամկետները չեն փոխի` հակառակ ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի

Իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին` հակառակ ԱՄՆ-ի հնչեցրած կոչերի: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց էր ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ և պահանջել հետաձգել հանրաքվեն: Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ անկախության հանրաքվեի օրը մնացել է անփոփոխ:

Նմանատիպ նյութեր