211652_close_icon
views-count3760 դիտում article-date 11:52 12-08-2017

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Գաղտնիք չէ, որ մարդու կյանքի լավագույն տարիները երիտասարդության տարիներն են, որոնք երազանքների, մտքի թռիչքի, նպատակասլացության, նաև խելահեղության, նոր գաղափարների ու գործերի ստեղծման, միաժամանակ նաև փորձությունների միջով անցնելու տարիներ են: Յուրաքանչյուր ոք իր կյանքի հետագա ճանապարհի ընտրությունն է կատարում երիտասարդ տարիքում: Եվ շատ կարևոր է, որ այդ ընտրությունը լինի գիտակցված և հոգեհարազատ, որպեսզի ստացած գիտելիքներն ու հմտությունները ծառայեն նաև երկրին, նրա զարգացմանն ու անվտանգության ամրապնդմանը: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավեր: Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ և բոլոր նպատակների իրականացում: Վստա՛հ եղեք, որ Երևանի քաղաքապետարանը միշտ ձեր կողքին է և պատրաստ է օժանդակելու կառուցողական ձեր բոլոր նախաձեռնությունները՝ ի շահ մեր երկրի և ի բարօրություն քաղաքամայր Երևանի: [b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]

Նմանատիպ նյութեր