Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ.
Սիրելի երիտասարդներ,
սրտանց շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ:
Բոլոր ժամանակներում երիտասարդությունն է եղել հանրության շարժիչ ուժը, առաջադեմ հայացքների և գաղափարների կրողն ու, դրան զուգահեռ, լավագույն ավանդույթները ժառանգողը և շարունակողը: Մեր երկրի կայացման գործում ևս անգնահատելի է երիտասարդների ներդրումը՝ տնտեսության, գիտության, մշակույթի, մարզական և բոլոր մյուս բնագավառներում: Բազմաթիվ երիտասարդներ մասնակցում են պետական ու տեղական ինքնակառավարմանը՝ իրենց անսպառ եռանդով ու գիտելիքով, համարձակ նախաձեռնություններով բացելով նոր հեռանկարներ:
Երևանի քաղաքապետարանն առանձնակի կարևորում է երիտասարդության մասնակցությունը մայրաքաղաքի կառավարման գործին և հնարավոր ամեն ինչ արել և անում է նրանց նախաձեռնություններն ու գաղափարները կյանքի կոչելու համար:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ բարին տեսնելու կարողություն և անհատնում եռանդ՝ մեր երկիրն ու արևի քաղաք Երևանն ավելի լավը դարձնելու համար:
[b]ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ Երևանի քաղաքապետ[/b]