211652_close_icon
views-count3200 դիտում article-date 10:35 12-08-2017

Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է. այսօր Երիտասարդության միջազգային օրն է

Սիրելի երիտասարդներ, իմ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ։ Երիտասարդությունը հասարակության ամենաառաջադեմ, ամենաակտիվ, ամենանպատակասլաց, ամենահզոր ուժն է։ Եվ դա մեր երիտասարդներն ապացուցում են ամենուր՝ թե՜ սահմանին ծառայությամբ՝ անառիկ պահելով առաջնագիծը, թե՜ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ բարդագույն լուծումներ առաջարկելով աշխարհին, թե՜ պետական ապարատում՝ նոր մշակույթ մտցնելով կառավարման ոլորտում… Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր երկրի զարգացման։ Համախմբեք ձեր ուժերը, աշխատեք համագործակցաբար, նայեք հեռուն, եղեք մաքսիմալիստ, մի վախեցեք դժվարություններից, գնացեք առաջ, հավատացեք ձեր երազանքներին ու անդադար աշխատեք դրանց իրականացման համար։ Ապագան կրթված, գործուն, հմտություններով զինված մարդկանցն է։ Օգտագործեք երիտասարդության ձեր տարիները՝ այդ որակները զարգացնելու համար։ [b] Կարեն Ավագյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող[/b]

Նմանատիպ նյութեր