211652_close_icon
views-count60370 դիտում article-date 17:06 11-08-2017

Արտակարգ իրավիճակ Գյումրիի ռուսական ռազմաբազայի հարևանությամբ. մարզի հրշեջների օպերատիվ գործողությունների արդունքում կրակը «չգրոհեց» ռազմաբազան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սևերսկի թաղամասում՝ ՀՀ -ում տեղակայված ռուսական ռազմաբազայի հետնամասում, խոտածածկ տարածքում, հսկայական հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ մի քանի մարտական հաշվարկով՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ։ Հրշեջներին օգնության են հասել նաև քաղաքացիներն ու «Հայանտառ տնտեսություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տեղական կառույցի աշխատակիցները, քանի որ հրդեհը բռնկվել էր հենց նշված ընկերության տարածքում։ Հրշեջներին օգնել են նաև ռուսական թիվ 102 ռազմաբազայի աշխատակիցները՝ օգտագործելով իրենց տեխնիկան։ Գյումրիի քաղապետարանը նույնպես մասնակցել է հրդեհաշիջման աշխատանքներին։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ կրակի տարածումը կանխվել, ապա ամբողջովին մարվել է հրշեջների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է 40 հա տարածքից մոտ 15 հա չոր խոտածածկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում. [/color]Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր