211652_close_icon
views-count4686 դիտում article-date 13:48 11-08-2017

Ռաքքայում 2 հայ ընտանիք է ազատվել «Իսլամական պետություն»-ից

Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել է Ռաքքայից դուրս բերել 2 հայ ընտանիքների, ովքեր չէին հասցրել լքել քաղաքը մինչև «իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհյաինները վերահսկողություն կսահմանեին քաղաքի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է «Ակոս» թերթը։ Թերթը, վկայակոչելով Սիրիայի քրդաբնակ շրջանում աշխատող անկախ լրագրող Մեսութ Մուհամմեդին, գրում է, որ ազատագրված հայուհիներից Սաուս Կարապետյանը պատմել է իրեն, ահաբեկիչներն իրենցպատրադրել էին չծածկել դեմքը՝ մահմեդական կանանցից տարբերվելու համար։ Մեկ այլ հայուհի՝ ում ազգանունը Գարաչյան է, պատմել է, թե ինչպես են իրենց ենթարկել ստորացումների, ինչպես նաև պարտռադրել, որպեսզի մեծ հարկեր : ԻՊ-ի կողմից Ռաքքան գրավելուց հետո տեղի քրիստոնյաների մեծ մասն ապաստան է գտել Հասաքե քաղաքում:

Նմանատիպ նյութեր