211652_close_icon
views-count4427 դիտում article-date 10:16 11-08-2017

Նավթի համաշխարհային գները շարունակում են իջնել նավթարդյունահանման ծավալների աճի ֆոնին

Նավթի գները միջազգային շուկայում շարունակում են նվազել. պատճառը OPEC-ի կողմից նավթարդյունահանման ծավալների աճի մասին հրապարակած տվյալներն են, հաղորդում է Ria Novosti-ն։ Այսօր առավոտյան Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 0.81 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 51.48 ԱՄն դոլար։ Նույն ժամանակահտվածում Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,88 տոկոսով՝ 1 բարելի դիմաց հասնելով 48,16 ԱՄՆ դոլարի։ Նախօրեին OPEC-ը նոր տվյալներ հրապարակեց, ըստ որոնց՝ հուլիսին կառույցի անդամ երկրներում օրական արդյունահանվել է 172.6 հազար բարելով ավելի նավթ, քան հունիսին։ Նման դինամիկան մասնագետները պայմանավորում են Լիբիայում, Սաուդյան Արաբիայում և Նիգերիայում նավթարդյունաբերության աճով։

Նմանատիպ նյութեր