211652_close_icon
views-count52954 դիտում article-date 10:05 10-08-2017

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 15-ամյա տղայի մահվան փաստով նախաքննություն է կատարվում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 61 հերթապահ խումբը Չեխովի փողոցի 8-րդ շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ երեխան Չեխովի փողոցի 8-րդ շենքի բնակիչ՝ 15-ամյա Արամ Ա.-ն էր, որտեղ արդեն ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նա բակում խաղալիս վայր է ընկել։ Փաստ առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ օգոստոսի 9-ին Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունից ՀՀ քր.օր-ի 180 -181 հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար ստացվել է դատաբժշկական փորձաքննությամբ եզրակացությունը, ըստ որի՝ երեխան կենդանության օրոք ստացել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։ Այս պահին նախաքննությունը շարունակվում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր