211652_close_icon
views-count43597 դիտում article-date 20:27 09-08-2017

Շումախերական վթար Երևանում. 37–ամյա կին վարորդը տապալել է վճարովի ավտոկայանատեղիի ցուցանակն ու «ողջագուրվել» կայանված BMW-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Նաիրի Զարյան-Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում 37-ամյա Էրիկա Հարությունյանը Mitsubishi Colt մակնիշի 75 ՕՕ 999 hամարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև մասամբ հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով այնտեղ կայանված BMW մակնիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին առաջինը օգնության են հասել բնակիչները, այնուհետև օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, ով սակայն հետո հրաժարվել է բժիշկների ծառայությունից: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ օղակի հրամանատար Մաթևոս Վարդանյաի գխավորությամբ: Այս պահին ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր