211652_close_icon
views-count7093 դիտում article-date 09:29 09-08-2017

Չինաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր ու 100-ից ավելի վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգի Սինցզյան-Յուգուր շրջանում երեկ երեկոյան հզոր երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6.5 մագնիտուդ։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ավելի ուշ հայտնի է դարձել, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ, իսկ դրան հետևել է 770 հետցնցում։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 13, վիրավորվել՝ 175 մարդ։ CNN-ի փոխանցմամբ՝ մահացածներից 5-ը զբոսաշրջիկներ են, ովքեր գտնվում էին լրջորեն վնասված «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցային համալիրում։ CCTV-ն էլ հայտնել է, որ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել, և ներկա պահին փրկարարներն աշխատանքներ են իրականացնում՝ վերջիններիս դուրս բերելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր