211652_close_icon
views-count121689 դիտում article-date 16:19 07-08-2017

ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանի ծառայողական ավտոմեքենան շահագործում է ամուսինը, ով չարամտորեն խախտում է երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ տարիներ առաջ այն ժամանակվա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարեց, որ մեր որոշ պաշտոնյաներ ու օլիգարխներ իրենց անշարժ ու շարժական գույքը ձևակերպում են զոքանչների, քեռու, հորեղբոր և այլ ազգականների անուններով, սակայն իրականում ժողովուրդը լավ էլ գիտի, թե ում են պատկանում այդ ամենը, շատ օրենսդիր ու գործադիր մարմնի ներկայացուցիչներ ծանր էին տարել Ա. Հովսեփյանի ելույթը։ Այսօր՝ օգոստոսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Երևան-Վանաձոր ավտոճանապարհին` Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո «Տառերի պուրակում», ինչպես է կայանված Nissan մակնիշի 020 HH 01 համարանիշի ավտոմեքենան։ Վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները և ավտոմեքենան կայանել է հանդիպակաց երթևեկելի գոտում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ նախագահի նախկին տեղակալ Հերմինե Նաղդալյանին, սակայն այսօր այն շահագործվում էր նրա ամուսնու կողմից, ով, ի դեպ, գտնվում էր նշված վայրում, իսկ նրա վարորդը կամ օգնականը փորձում էր իր «հասուն խլքով» փակեր ավտոմեքենայի համարանիշները։ Այստեղ են ասում` «աշխարհ, կանգնի, իջնող կա»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր