211652_close_icon
views-count80184 դիտում article-date 14:47 07-08-2017

Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ՝ ժայռաբեկորների վրա, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ՝ ժայռաբեկորների վրա, տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրական հետախուզության բաժանմունքի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու փրկարարները պարզում են մահացածի ինքնությունը, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կլինի 20-25 տարեկան տղամարդ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Արթուր Հեբոյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Մաքսիմ Ներսիսյանն էր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր