211652_close_icon
views-count7113 դիտում article-date 21:07 05-08-2017

Աշխարհի առաջնություն. Հայաստանի երեք ըմբիշները դուրս մնացին մեդալի համար պայքարից

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք ըմբիշներին էլ չհաջողվեց պայքարել մեդալի համար: Աշոտ Մխիթարյանը (50 կգ քաշային կարգ) առաջին գոտեմարտում` 1/8 եզրափակչում, պարտվեց ղազախ Ալպամիս Դաստանբեկին, Հրաչյա Պողոսյանը (60 կգ) որակավորման փուլում համառ և հավասար պայքարում զիջեց Եգիպտոսի ներկայացուցիչ Հասան Ահմեդ Մոհամեդին: Արման Բաղդասարյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթեց բելառուս Եվգենի Յուրովին, սակայն 1/8 եզրափակչում զիջեց Իրանի ներկայացուցիչ Մոհամադ Շորբի Նեյազիին: Հայ ըմբիշներին հաղթողները հետագայում չհասան զրափակիչ և մեր տղաները սփոփիչ գոտեմարտերի հնարավորություն չստացան:

Նմանատիպ նյութեր