13021 դիտում
16:21 04-08-2017
Միխեիլ Սաակաշվիլին Լեհաստանում է. ԶԼՄ-ներ
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին, ում զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, այցելել է Լեհաստան։ Այդ մասին հայտնել է Telewizja Republika-ն։
Վերջինս ելույթով հանդես է եկել մի միջոցառմանը, որը նվիրված էր Վարշավայի ապստամբությանը։ Սաակաշվիլին խոսել է Լեհաստանի հետ Վրաստանի համագործակցության, ինչպես նաև Ուկրաինայի մասին։
«Украинская правда» թերթն էլ գրում է, որ Վրաստանի նախկին նախագահի մամուլի ծառայությունից խոստացել են հայտնել, թե ինչպես է Սաակաշվիլին կարողացել առանց փաստաթղթերի Լեհաստան ժամանել։
Հիշեցնենք, որ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն է ստացել 2015 թվականի մայիսի 30-ին և նույն օրն էլ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով նշանակվել Օդեսայի նահանգապետ։ Սակայն 2016 թվականի նոյեմբերի 7-ին նա հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին՝ պատճառաբանելով, որ հոգնել է մշտական խաբեությունից ու կոռուպցիայից։ Իսկ այս տարվա հուլիսի 26-ին նրան զրկեցին Ուկրաինայի քաղաքացիությունից։
Նմանատիպ նյութեր
1725 դիտում
16:00 21-04-2014
Միխեիլ Սաակաշվիլին ապրիլի 27-ին կայցելի Ադրբեջան
4351 դիտում
23:46 02-09-2014
Հունաստանի սահմանապահները նավ են կանգնեցրել, որում գտնվել է Միխեիլ Սաակաշվիլին
2312 դիտում
22:12 12-10-2015
Միխեիլ Սաակաշվիլին ապակե պատերով գրասենյակ է բացել Օդեսայում
Այս բաժնից
739 դիտում
23:19 05-05-2024
Արեգակի վրա մեկ օրում երկու հզոր բռնկում է տեղի ունեցել
697 դիտում
17:07 05-05-2024
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
640 դիտում
16:41 05-05-2024
Վրաստանի պատրիարքը համախմբման կոչ է արել